Լրահոս

12.03.2012 12:04


ՄԱԿ. «Երկրի բնակչությանը սպառնում է խմելու ջրի անբավարարությունը»

ՄԱԿ. «Երկրի բնակչությանը սպառնում է խմելու ջրի անբավարարությունը»

Մարտի 12-ից  Մարսելում իր աշխատանքներն է սկսում Ջրային պաշարների համաշխարհային համաժողովը, որի անցկացման նախօրեին ներկայացվել է այդ թեմայով ՄԱԿ-ի զեկույցը։ Ըստ այդմ՝ Երկրի բնակչությանը սպառնում է խմելու ջրով ապահովելու անբավարարությունը: Այս մասին տեղեկանում է «RBC»-ն։

Խմելու ջրի անբավարարության են հանգեցնում ինչպես կլիմայի գլոբալ փոփոխությունները, այնպես էլ մարդկանց հիգիենիկ և սննդային պահանջարկի աճը Երկրի բնակչության աճին զուգահեռ։ Բացի դրանից, խմելու ջուրը հավասար չի բաշխված մայրցամաքներով. Ասիայում ապրում է մոլորակի բնակչության 60%-ը, սակայն նրան հասանելի  է  ջրային պաշարների միայն մեկ երրորդը: 

Ըստ զեկույցի՝ 2050–ին Երկրի բնակչության պահանջարկը կաճի 70%-ով, որից 19%-ը՝ գյուղատնտեսական նկատառումներով։ Այդ պահանջների համար կօգտագործվի խմելու ջրի համաշխարհային պաշարների  90%-ը:

 «UNICEF»-ի և Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալների համաձայն՝  ներկայումս խմելու ջուրը հասանելի է միայն Երկրի բնակչության 89%-ին: Ընդ որում, 783 միլիոնը դեռ օգտագործում է աղտոտված աղբյուրներ։

Այս խորագրի վերջին նյութերը